Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Առանձնապես բան չասող հաղթանակներ

Առանձնապես բան չասող հաղթանակներ
13.05.2014 | 12:32

Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունում առաջին երեք տեղերը գրաված «Յուվենտուս», «Ռոմա», «Նապոլի» թիմերը, ինչպես հայտնի է, վաղօրոք են լուծել իրենց հասանելիք մեդալների հարցը: Այնպես որ, յուրաքանչյուր հերթական տուր նրանց պարզապես մոտեցնում է իրենց համար վաղուց ավարտված առաջնության եզրագծին: Այդպիսին էր և նախավերջինը, որն առաջատար եռյակի կտրվածքով հետաքրքրություն էր ներկայացնում մասնավորապես նրանով, որ «Յուվենտուսը» չեմպիոնական դիրքերից հյուր էր գնացել իր գլխավոր մրցակցին՝ «Ռոմային»: Մրցաշարային առումով ոչինչ չասող այս հանդիպումը հետաքրքրական էր միայն նրանով, թե կարո՞ղ էր արդյոք «Ռոման», օգտագործելով սեփական դաշտի առավելությունը, փչացնել մրցակցի տրամադրությունը: Եղավ հակառակը: Որքան էլ նվազագույն հաշվով, որքան էլ խաղավերջին, «Յուվենտուսը» տոնեց հաղթանակ: Հաղթանակով իր հյուր գնալը նշանավորեց և «Նապոլին»՝ 5:2 հաշվով առավելության հասնելով «Սամպդորիայի» նկատմամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ